Զարգացման ֆրանսիական գործակալությունը €40 մլն վարկ կտրամադրի ՀՀ կառավարությանը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը €40 մլն վարկ կտրամադրի ՀՀ կառավարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նոյեմբերի 30-ին ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:

Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության և մրցունակության ամրապնդման ուղղությունները:

Հայաստանի անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնը:

Նոյեմբերի 24-ին գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով:

Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---