Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը հերթական անգամ հետաձգվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը հերթական անգամ հետաձգվել է

PanARMENIAN.Net - Թուրքիան ակնկալում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցությունների նախարար Ահմեդ Արսլանը, հայտնում է «Թրենդը»:

Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջ հզորությամբ կաշխատի 2016-ի երրորդ եռամսյակից: Այս մասին ասել էր Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:

Մինչ այդ նախատեսվում էր շահագործումը սկսել 2015-ին:

Ըստ Արսլանի, երկրորդ գիծը շահագործման կհանձնվի 2017-ի ընթացքում:«ԲԹԿ նախագիծն իրականացման վերջին փուլում է: 2017-ի մեկնարկին ակնկալվում է շահագործման հանձնել առաջին հերթը, որը նախատեսված է դիզելային լոկոմոտիվների երթևեկության համար»,-ասել է նախարարը:

«ԲԹԿ-ն կկապի Ադրբեջանն ու Թուրքիան չընդմիջվող երկաթուղիով: Այդ նախագիծը նաև կարևոր է, քանի որ այն կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսության զարգացմանն ու առևտրի զարգացմանը տարածաշրջանի երկրների հետ»,-ասել է նախարարը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։

Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008-ին նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր $600 մլն: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---