Հիփոթեքային վարկառուները կկարողանան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի

Հիփոթեքային վարկառուները կկարողանան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի

PanARMENIAN.Net - Կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին: «Նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը», - ասել է ՀՀ կենտրոնական բանի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ նախագծով բանկերին պարտավորեցվում է, որ վերջիններս հիփոթեքային վարկառուներին, մինչև վարկի տրամադրում, ներակայացնեն և բացատրեն վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսի եք մարման կանոնները, էֆեկտիվ տոկոսադրույքը, ժամկետից շուտ մարումը, մարման կանոնները:

«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն», - հավելել է Ջավադյանը:

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին տարիներին նվազել են և կազմում են 8,5-13 տոկոս այն դեպքում, երբ 2014-ին կազմում էին 16-20 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---