Մոտ $30 մլն-ի բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր կկնքվեն

Մոտ $30 մլն-ի բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր կկնքվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և հաստատվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միջազգային համագործակցության ոլորտում ավարտվել են նախարարության ներքո Դոնորների խորհրդի ձևավորման նախապատրաստական աշխատանքները: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կստորագրվեն $30 մլն-ից ավելի բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր:

2016թ. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից 2016 թվականի ընթացքում Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում (Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ) բաց է թողնվել շուրջ 921 000 Սևանի իշխանի մանրաձուկ` իշխանի գեղարքունի ենթատեսակ` 422.576 հատ և իշխանի ամառային ենթատեսակ` 498.117 հատ մանրաձուկ:

Սևանա լճի ափամերձ հատվածի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների շրջանակներում ավարտին են մոտենում նախատեսված 93 հա տարածքի մաքրման աշխատանքները:

ՀՀ կառավարության 6 ամսյա ծրագրի շրջանակներում «Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը» մշակվել և քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այն գտնվում է վերջնական ամփոփման փուլում և մինչև տարեվերջ կներկայացվի կառավարության քննարկմանը: Նախագծի վերաբերյալ անցկացվել են նաև հանրային լսումներ: Մշակվել է ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացն կանոնակարգող օրենսդրության տեխնիկական առաջադրանքը:

Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների 3 փուլից բաղկացած գործողությունների ծրագիր:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ հոկտեմբերի 26-ին կազմակերպվել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Ուրսումնասիրվել են դեռևս 2011թ-ից անպատասխան մնացած 472 ջրի օգտագործման թույլտվությունների հայտերը` պատասխանատուների ոչ իրավաչափ վարքագծի համար համապատասխան վարույթներ հարուցելու նպատակով:

Երկու ամսվա ընթացքում բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպվել և անցկացվել է երկու հանրային քննարկում, որոնց ժամանակ դիտարկվել են բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման, ընդերքօգտագործմանը, փորձաքննական գործընթացին վերաբերող և այլ հարցեր:

Նախարարաության տեսչական վերահսկողական գործառույթի շրջանակներում երկու ամսվա ընթացքում կայացվել է 52,4 մլն դրամի 142 վարչական ակտ, իսկ կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 17,83 մլն դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» /«ԲԾԻԳ»/ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես ՄԱԿ-ի Հարմարվորղականության հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմնի: Հայաստանն առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք (Direct access)Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին և կարող է ստանալ 4 մլն դրամ դրամաշնորհ:

Ուսումնասիրվել են բնապահպանության ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հնարավորությունները և մեխանիզմները: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես առանձնացվել է առավել գրավիչ 20 բնության հուշարձան` կոնսենսիոն պայմանագրերով մասնավոր ներդրումային ծրագրերի ներքո հանձնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---