Չավուշօղլու. Անկարան հարգում է Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումը

Չավուշօղլու. Անկարան հարգում է Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Sputnik Ադրբեջանը» Hürriyet-ի վրա հղումով:

Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Ըստ թուրք նախարարի, հարաբերությունները ՌԴ և Թուրքիայի միջև Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի տարածաշրջանի հարցում շատ կարևոր են: «Իրավիճակը Սիրիայում պարզ է, այնտեղ արտասուք է հոսում: Հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին»,-ասել է նա: Չավուշօղլուն նշել է, որ և Ռուսաստանը, և Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ:

Նախարարն ասել է, որ «Թուրքական հոսք» նախագիծն ու Աքքույու ԱԷԿ-ը կարևոր են երկու երկրների էներգետիկ գործակցության տեսակետից: «Համագործակցության զարգացումը դրական կազդի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է նա:

Դեկտեմբերի 1-ին Անթալիայում մեկնարկել է ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի V նիստը:

Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - հայտարարել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---