Հետազոտություն. Միջին աշխատավարձի մակարդակով ՀՀ-ն առաջ է Ադրբեջանից, բայց զիջում է Վրաստանին 2 դեկտեմբերի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջին աշխատավարձը $403 է (համախառն): Այդպիսի տվյալներ է ներկայացրել 2016-ին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Վրաստանում այն կազմում է $430, իսկ Ադրբեջանում` $303: Այսպիսով, Հայաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին, սակայն, զիջում է Վրաստանին: Միջին աշխատավարձերի լավագույն ցուցանիշով երկրների առաջին 10-յակում են. Նորվեգիան` $7050, Ավստրալիան` $5200, Նոր Զելանդիան` $4700, ԱՄՆ-ն` $4500, Գերմանիան` $4500, Կանադան` $3600, Ճապոնիան` $3400, Ֆրանսիան`$3400, Իտալիան` $3200, Հարավային Կորեան` $2800: ՌԴ-ում միջին աշխատավարձը $800 է: ԱՊՀ երկրների մեծ մասում միջին աշխատավարձն ամսական $100-200 է, աֆրիկյան երկրներում`ընդամենը $50: Վարկանիշում հաշվի չեն առնված հարկերը, որոնք տարբեր են: Ուստի իրական տարբերությունը կարող է չհամընկնել վարկանիշում ներկայացվածի հետ: Աշխատանքի տևողությունն ըստ երկրների նույնպես տարբեր է: Ամերիկացիները, ռուսները, ճապոնացիները նշված աշխատավարձը ստանալու համար շաբաթական առնվազն 40 ժամ են աշխատում: Ֆրանսիացիներն աշխատում են 35 ժամ, վիետնամցիները, քենիացիները, ֆիլիպինցիները` 48-55 ժամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |