Շարմազանով. ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետն է

Շարմազանով. ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետն է

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն դեռևս վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այս մասին դեկտեբերի 1-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Բնականաբար, մեր կուսակցության կանոնադրության համաձայն` կուսակցության փոխնախագահները, հանձնաժողովի նախագահներն ու խորհրդի անդամներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, դեռևս խորհրդի նիստի օրը հայտնի չէ, մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը մենք կհրավիրենք խորհրդի նիստ, որտեղ կընտրենք կուսակցության նախագահի տեղակալներին՝ առաջին տեղակալին, խորհրդի անդամներին։ Շատ յուրօրինակ չեմ լինի և կասեմ, որ, իհարկե, այդ հարցը պետք է որոշվի խորհրդի նիստի ընթացքում, խորհուրդը կորոշի, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է՝ առաջին տեղակալի։ Ովքեր կլինեն խորհրդում, ովքեր կլինեն փոխնախագահներ` դա չենք քննարկել գործադիր մարմնի նիստում, կքննարկենք և խորհուրդը կորոշի», - ասել է Շարմազանովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանրապետականը, ըստ կուսակցության խոսնակի, մնում է այն ուժը, որը Հայաստանում ձևավորում է քաղաքական օրակարգը․ «Հանրապետական կուսակցությունը մնում է այն ուժը, որը Հայաստանի Հանրապետությունում ձևավորում է քաղաքական օրակարգը, որի արդյունքում մենք պետք է հասնենք այն դրական փոփոխություններին, որոնք սպասելի են մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում»։

Դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել և դեկտեմբերի 12-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ, Շարմազանովն արձագանքել է. «Տեսնո՞ւմ եք՝ ինչ հարմար պահ են գտել, երբ որ մենք նիստ ենք անում, իրենք միավորվում են։ Ընդդիմությունը, եթե այսօր-վաղը լինեն ընտրություններ, հաղթելու շանս չունի, ընդդիմությունն ամբողջապես միավորվելու շանս չունի, այսօր էլ վերահաստատում եմ, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունը, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերն ունեն տարագծորեն տարբեր կարծիքներ․ օրինակ, եթե «Ժառանգություն»-ը դեմ է Հայաստանի հարաբերությունների խորացմանը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միությանը, ապա ՀԱԿ-ը դրան կողմ է քվեարկել, և տենց կարող եմ բազում օրինակներ բերել։ Այնպես չի, որ մեր ընդդիմությունը միայն «Լուսավոր Հայաստան»-ն է, «Քաղպայմանագիր»-ն է, մեկ էլ ով ասեցի՞ք, ա՛յ, դուք էլ էիք մոռացել, մեկ էլ իրենք [«Հանրապետություն»-ը]»։ծ՛

Իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:ՀՀԿ ղեկավարի քվեարկությունը բաց էր անցել: Ընտրվելուց հետո ՀՀ նախագահը նշել է, որ պատասխանատու ժամանակահատված է, և անելիքները շատ են, իսկ նրանք ունեն կուռ և հարուստ փորձ ունեցող թիմ:Սարգսյանը ՀՀԿ նախագահ է 2007-ից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---