ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին:
Ինչպես ասել է միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո Թեհրանը շարունակել է «ջանքեր գործադրել, ուղղված տարածաշրջանի ապակայունացմանն ու այնտեղ իր ազդեցության ընդլայնմանը»:
«Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացնում»,-հիշեցրել է օրենսդիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը:
Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: