ՄԱԿ գնահատման առաքելությունները ժամանել են Հալեպ 2 դեկտեմբերի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Հալեպի այն շրջաններ, որոնք երկրի բանակն ազատագրել է ահաբեկիչներից: Այդ մասին հայտնել է ճեպազրույցում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին գնահատման առաքելությունը ժամանել է Հալեպի արևելյան շրջաններ, որոնք վերջերս են անցել Սիրիայի կառավարության հսկողության տակ: «Թաղամասերում, որտեղ մինչ մարտերի ակտիվացումը 30.000 մարդ կար, խաղաղ բնակիչներ չկային»,-ասել է Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ հումանիտար գործակալությունների մեկ այլ առաքելություն «գնահատում է մարդկանց կարիքները, որոնք նոր են տեղափոխվել արևելյան Հալեպից»`մշակելու համար օգնության ցուցաբերման մեխանիզմներն ու բեռների մատակարարումը քաղաքի արևելյան մասի բաժանարար գծերով: Բոլոր նրանց, ով հեռացել է Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայի Արաբական կարմիր մահիկը ՄԱԿ աջակցությամբ ապաստան, սննդամթերք, բուժօգնություն և կենսապահովման այլ միջոցներ է տրամադրել կարիքավորներին: Ըստ ՄԱԿ տվյալների, Հալեպի դեռևս պաշարված շրջաններում մոտ 250.000 մարդ կա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |