«Ուրարտուն» դադարեցնում է ելույթները ՌԴ սուպերլիգայում

«Ուրարտուն» դադարեցնում է ելույթները ՌԴ սուպերլիգայում

PanARMENIAN.Net - Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Այսօր, մեր ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: «Ուրարտուն» ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով» - ասված է ակումբի հայտարարությունում:

2016-ին կազմավորված՝ ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---