Stratfor. Ապրիլից հետո Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանդեպ իր լոյալությունը

Stratfor. Ապրիլից հետո Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանդեպ իր լոյալությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան սրացումից հետո Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանդեպ իր լոյալությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ վերլուծական Stratfor կենտրոնի հոդվածում:

«Եթե Մոսկվան ավելի քիչ խնդիրներ ունենա ԱՄՆ նոր վարչակազմի և Եվրոպայի նոր առաջնորդների հետ, նա էլ ավելի կամրապնդի իր դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արբիտր»,-ասվում է հոդվածում, հայտնում է Inosmi-ն:

Նշվում է նաև, որ վերջին շրջանում Ռուսաստանը բանակցություններ է վարել, որոնք ուղղված էին Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը: Այդ երկրներնը զարգացնում են հարաբերությունները Մոսկվայի հետ սպառազինությունների գնման և զինվորական կադրերի ոլորտներում:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ապրիլյան մարտերից անմիջապես հետո, անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: «Եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»,-ասել էր նա:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Հոդվածում ասվում է նաև, որ փոփոխվող քաղաքական իրավիճակը Բրյուսելում և Վաշինգտոնում կարող է Կրեմլին գործողությունների որոշակի ազատություն տալ` հզորացնելու համար իր ազդեցությունը հետխորհրդային երկրների տարածքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---