Գերմանիայում տարեսկզբից 877 անգամ հարձակվել են փախստականների ապաստարանների վրա

Գերմանիայում տարեսկզբից 877 անգամ հարձակվել են փախստականների ապաստարանների վրա

PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահ մարմինները 2016-ի հունվարից մինչև նոյեմբերի 28-ը 877 հարձակում են արձանագրել փախստականների ապաստարանների վրա: Այդ մասին հայտնել է Քրեական գործերի գծով դաշնային գերատեսչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հարձակումների ճնշող մեծամասնությունը` 817, իրականացվել է այլատյացության դրդապատճառներով: 348 դեպքում նյութական վնաս է հասցվել այն շենքերին և շինություններին, որտեղ փախստականներ են տեղակայվել: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում 64 հրկիզում է գրանցվել և 5 պայթյուն:

Ամբողջ 2015-ի ընթացքում, երբ միգրացիոն ճգնաժամ գրանցվեց ԳԴՀ-ում, ոճրագործները 1031 հարձակում են գործել ապաստարանների վրա: Ինչպես նշում է DPA գործակալությունը, 2016-ի վիճակագրությունը կարող է կրկնել նախորդ տարվա ցուցանիշները:

2016-ին մոտ 890.000 ապաստան հայցող է ժամանել Գերմանիա: 2016-ի հունվարից մինչև հոկտեմբեր Գերմանիայի Փախստականների և միգրացիայի գծով դաշնային գերատեսչությունը մոտ 645.000 համապատասխան հայտ է ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---