Ժնևի նավահանգստում Պալմիրայից բերված գտածոներ են առգրավվել

Ժնևի նավահանգստում Պալմիրայից բերված գտածոներ են առգրավվել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները Ժնևի նավահանգստում հայտնաբերել և առգրավել են Պալմիրայից, ինչպես նաև Լիբիայից և Եմենից ապօրինաբար արտահանված հուշակոթողներ:

Պատմական արժեք ներկայացնող իրերը եղել են մաքսազերծ գոտում, որտեղ գործնականում բացակայում է իշխանությունների հսկողությունը, գրում է Ինտերֆաքսը The Guardian-ի վրա հղումով:

Առգրավված օբյեկտները դասվում են մ.թ.ա 3-4-րդ դարերին, դրանք 9-ն են: Հատկապես աչքի են ընկնում Աֆրոդիտեի արձանի գլուխը և շիրմաքարի 2 խորաքանդակը:

Ժնևի նավահանգստում հուշակոթողները հայտնվել են 2009-2010թթ.: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի դատախազությունը: Դրանք հայտնաբերվել են մաքսային զննության ժամանակ մի քանի տարի անց միայն: Ավելի ուշ փորձագետները հաստատել են արտեֆակտերի տարիքն ու պատմական արժեքը, որից հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, առևանգված արժեքները պահվելու են Ժնևի Արվեստի և պատմության թանգարանում և դրա ցուցադրության մաս կկազմեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---