Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցը դժվարանացանելի են

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցը դժվարանացանելի են

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին, Ոսկեպարի ոլորաններում մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: Դեկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի և 4-ի ցերեկը +6 է սպասվում, 5-ի ցերեկը՝ +4 աստիճան, 6-ի և 7-ի ցերեկը՝ +2 աստիճան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---