Զինծառայությունից տարեկետման դիմաց գումար շորթելու դեպք է բացահայտվել

Զինծառայությունից տարեկետման դիմաց գումար շորթելու դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2016-ի ամառային զորակոչին տարեկետման դիմաց գումար շորթելու դեպք է բացահայտել:

2016-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. (ծնված 04.04.1974թ.) միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 դոլար, հետագայում ևս 250.000 դրամ գումար է տվել ոմն Ե. Մ-ին, որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ. ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում այդ մասին հաղորդում և բացատրություն է տվել Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ն (ծնված 10.08.1969թ.):

Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ.-ն վերը նշվածը չի կատարել, գումարը չի վերադարձրել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժինը:

Նոյեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. $7000 է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարեկետում կազմակերպելու համար:

Նոյեմբերի 10-ին Գյումրիում կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը: Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։ Գործով կատարվում է քննություն։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---