Հանքարդյունաբերության, ոսկերչության, ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի արտադրությունն աճել է

Հանքարդյունաբերության, ոսկերչության, ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի արտադրությունն աճել է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 1.152 տրիլիոն դրամ, ինչը 6.5%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Այդ թվում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մասը 10 ամսում կազմել է մոտ 210 մլրդ դրամ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12%-ով ավելի է:

Սննդամթերքի արտադրությունը 10 ամսում կազմել է ավելի քան 236 մլրդ դրամ, աճը՝ 1%:

Խմիչքների արտադրությունը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 87 մլրդ դրամ, աճը՝ 6.5%:

Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 105.5 մլրդ դրամ, աճը՝ 22%: Հագուստի արտադրությունը 10 ամսում կազմել է 9.275 մլրդ դրամ, աճը՝ 20.2%:

Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, աճը՝ 22.7%:

2016-ի 10 ամսում աճել է նաև կահույքի արտադրությունը՝ 22.3%-ով՝ կազմելով ավելի քան 2 մլրդ դրամ: Իսկ մեքենաների և սարքավորանքի արտադրության ծավալը կրճատվել է 5.5%-ով՝ կազմելով 2.9 մլրդ դրամ:

Ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 28.4 մլրդ դրամ:

Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը նվազել է 20.1%-ով՝ կազմելով մոտ 29.5 մլրդ:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում նվազել է 20,4%-ով: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $3 900,9 մլն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,4%-ով: Այս տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $1 223,4 մլն` նվազելով 2,2%-ով, իսկ ներկրումը` $2 677,5 մլն` նվազելով 26,6%-ով: Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության բացասական բալանսը կազմել է $1 454 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---