FIFA-ն հրապարակել է 2016-ի լավագույն մարզչի հավակնորդների անունները

FIFA-ն հրապարակել է 2016-ի լավագույն մարզչի  հավակնորդների անունները

PanARMENIAN.Net - FIFA-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է 2016-ի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:

Մրցանակի հավակնորդներն են՝ Կլաուդիո Ռանյերին («Լեսթեր Սիթի»), Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիայի հավաքական) և Զինեդին Զիդանը («Ռեալ» Մ.):

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 9-ին Ցյուրիխում:

2015թ. աշխարհի լավագույն մարզիչ էր ճանաչվել Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---