Մարզական միջոցառում ՊՆ-ում՝ Հաշմանդամություն ունեցողների միջազգային օրվան նվիրված 3 դեկտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցողների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանումը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծել են, որ Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունը շուրջ երեք հարյուր հաշմանդամներն են, որոնք այսօր ծառայում են զինված ուժերին։ Մրցաշարը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում խրախուսվել են տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |