Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի խորհրդարան

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի խորհրդարան

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախագիծը ներկայացնել խորհրդարանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Cumhuriyet պարբերականը:

Վարչապետը նշել է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ իրենց բանակցություններն արդեն ավարտվել են: Նա հայտնել է նաև, թե կարողացել են համաձայնության գալ առանցքային հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, վերջին խոսքի իրավունքը ժողովրդինն է:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է որպես կառավարման համակարգ ընտրել նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը:

Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---