Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին «Էվերթոնի» հետ խաղում

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին «Էվերթոնի» հետ խաղում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչպես Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անտոնի Մարտիալը հայտնվեցին անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղի հիմնական կազմում:

«Մխիթարյանն ու Մարտիալը ֆուտբոլիստներ են, որոնք արագ անցնում են հարձակման: Այդ դիրքում բոլորն են լավ խաղում, Մատան է լավ խաղում, Մարտիալն է լավ խաղում: Խոսքը միայն Մխիթարյանի ու Մարտիալի մասին չէ»,-ասել է Մոուրինյոն, գրում է Express.co.uk-ը:

Մխիթարյանին փոխարինելու պատճառների մասին հարցին Մոուրինյոն պատասխանել է. «Չեմ հասկանում, թե ինչու եք այդ հարցը տալիս: Ես հուսով էի, որ դուք ավելի լավ եք հասկանում ֆուտբոլից, քանի որ պատասխանն ակնհայտ է: «Էվերթոնը» կարճ փոխանցումներով չի խաղում, խաղում է երկար ուղիղ նետումներով: Նրանց մոտ ամեն ինչ ուղիղ գծով է: Երբ այդպիսի թիմը պարտվում է և սաստկացնում է իր ուղղագիծ ֆուտբոլի ուղղությունը, մեր պահեստայինների նստարանին կա 2-մետրանոց խաղացող, որին օգտագործում ենք պաշտպանության գծից առաջ` օգնելու համար թիմին հաղթել խաղում»:

Մխիթարյանը «Էվերթոնի» հետ հանդիպմանը դուրս է եկել խաղադաշտ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: 85-րդ րոպեին Մարուան Ֆելլայնին փոխարինեց Մխիթարյանին: Սակայն այս անգամ դա հաջողություն չբերեց Մոուրինյոյին, քանի որ բելգիացին 11-մետրանոց «նվիրեց» հակառակորդին` վայր գցելով Գեյեին տուգանայինում: Բեյնսն իրացրեց հարվածը և հաշիվը դարձավ 1:1:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---