Երևանում դեկտեմբերի 6-ի գիշերը սպասվում է թաց ձյուն, ձնախառն անձրև

Երևանում դեկտեմբերի 6-ի գիշերը սպասվում է  թաց ձյուն, ձնախառն անձրև

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 7-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-9-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում` ձնախառն անձրև: 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամսի 9-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև -7 աստիճան ցուրտ: Դեկտեմբերի 10-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +5 աստիճան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---