ՊՊԾ գնդի գործով 12 մեղադրյալի համար ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելքը վերացվել է

ՊՊԾ գնդի գործով 12 մեղադրյալի համար ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելքը վերացվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը վերացվել է: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում դատախազի անհընդհատ հսկողության ներքո:

Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016 թվականի հուլիսի 17-ին Էրենունու ՊՊԾ տարածքի գրավման արթիվ ՔՕ 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված գործով 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---