Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի գեղարվեստական թանգարանում դեկտեմբերի 7-17-ը տեղի կունենա հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Նռան ծաղիկները» խորագրով:

Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Նշվում է, որ առաջին անգամ ցուցահանդեսում կցուցադրվեն համաշխարհային մակարադակի 16 հայ նկարիչ գործեր, որոնէ արդեն երկար ժամանակ է պահվում են Զապորոժեիե շրջանային գեղարվեստական թանգարանում: Կցուցադրվեն նաև տեղաբնակ հայազգի նկարիչներ Ռուդոլֆ Հակոբյանի, Գագիկ Կուրղինյանի, Գայանե Արուշանյանի և Մարիաննա Սմբատյանի գործերը:

Ըստ Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության, Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն Ուկրաինայի նաև այլ քաղաքներում: Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում կմատուցվի պատարագ ի հիշատակի 1988-ի երկրաշարժի զոհերի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---