Լավրովը ներկայացրել է Հալեպի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների մանրամասները

Լավրովը ներկայացրել է Հալեպի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների մանրամասները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկը Հալեպի հարցով վերաբերում է քաղաքից գրոհայինների դուրս գալու կոնկրետ երթուղիներին և ժամկետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 2-ին փոխանցել է ԱՄՆ առաջարկները Հալեպի վերաբերյալ այն մոտեցումների հունում, որոնք պաշտպանում է Ռուսաստանը:

«Առաջարկը վերաբերում է կոնկրետ երթուղիների և ժամկետների համաձայնեցմանը: Խոսքն այն մասին է, որ արևելյան Հալեպից պետք է հեռանան բոլոր, առանց բացառությունների բոլոր գրոհայինները»,-ասել է Լավրովը Ֆիլիպինների ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Լավրովը նշել է, որ այն զինյալ խմբավորումները, որոնք կհրաժարվեն հեռանալ արևելյան Հալեպից, կհավասարեցվեն ահաբեկիչներին:

«Չցանկանալով լքել արևելյան Հալեպը` նրանք դրանով իսկ շարունակում են զինված պայքարը և մենք կվարվենք նրանց հետ այնպես, ինչպես վարվում ենք ահաբեկիչների, ծայրահեղականների հետ: Մենք կսատարենք սիրիական բանակի գործողություններին նման ավազակախմբերի դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն արևելյան Հալեպի ևս 2 թաղամաս են ազատագրել ապստամբ զինյալներից` Քարմ էլ Ջաբել և Շահար շրջանները: Այժմ սիրիական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 70%-ը: Մինչդեռ Շահարում կատաղի մարտերը դեկտեմբերի 5-ին շարունակվել են: Ըստ դիտորդների, վերջին 24 ժամում սիրիական բանակը քաղաքի ևս 5 շրջան է ազատագրել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---