Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտը ԻՊ գրոհայիններից

Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտը ԻՊ գրոհայիններից

PanARMENIAN.Net - Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ըստ գործակալության տվյալների, քաղաքի ազատագրման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, քանի որ բանակի ստորաբաժանումներն ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ դուրս եմ մղում ջիհադականներին վերջին տներից:

Նոյեմբերի 24-ին հայտարարվել էր, որ իսլամիստների հսկողության տակ միայն մի քանի թաղամաս է մնում և մոտ 70 տուն, սակայն հարձակումը բավականին դանդաղ ընթացք է ունեցել: Հրամանատարությունը ձգտել է հասնել հաջողության նվազագույն կորուստներով ինչպես զինվորների, այնպես էլ գրոհայինների մոտ պահվող պատանդների թվում:

Օտարերկրյա միջամտությամբ քաղաքացիական պատերազմից հետո, երբ 2011-ին տապալվեց և սպանվեց Լիբիայի Ջամահիրիայի հիմնադիր ու առաջնորդ Մուամմար Քադդաֆին, երկրում գործնականում բացակայում է միասնական իշխանությունը: Շարունակվում են բախումները տարբեր ուժերի միջև: Երկրի տարածքի մի մասը գրավել են ծայրահեղական իսլամիստները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---