Ռուս դեսանտայինները 2017-ին կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք զորավարժություններին

Ռուս դեսանտայինները 2017-ին կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք զորավարժություններին

PanARMENIAN.Net - 2017-ին մոտ 1000 ռուս դեսանտային կմասնակցի ՌԴ սահմաններից դուրս, այդ թվում Հայաստանում, կայանալիք զորավարժություններին, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտը: «Դեսանտայինները կցուցադրեն իրենց հնարավորությունները ՀՀ, Նիկարագուայի և Բելառուսի տարածքում կայանալիք առանցքային միջազգային զորավարժությունների ընթացքում»,-ասել են դեպարտամենտում:

Նշվում է, որ ռուս դեսանտայինները կմասնակցեն «մարտավարական, հրամանատարաշտաբային, մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական և հատուկ ուժերի զորավարժությունների» այլ երկրների բանակների զինծառայողների հետ համատեղ:

«Բացի այդ, կայանալու են միջազգային մարտավարական զորավարժություններ օտարերկրյա բանակների հատուկ նշանակության ուժերի և ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ Ռուսաստանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2017-ին ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումները մասնակցելու են միջազգային գործունեության ավելի քան 70 միջոցառման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---