Տիգրան Սարգսյան. Իրանն առաջնային երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից

Տիգրան Սարգսյան. Իրանն առաջնային երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ Մոսկվայում քննարկել է Իրանի և ԵՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Այդ մասին ասվում է ԵՏՀ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությայն մեջ:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին առևտրային գործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար: «Առևտրի ազատ գոտու ձևավորման հարցը կարևորագույնն է ԵՏՄ և Իրանի միջև»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ Իրանը գերակա երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից: «Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը:

Սանահին իր հերթին հավաստիացրել է, որ Իրանի մտադրությունները լուրջ են ԵՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծման հարցում և հաստատել է, որ շահագրգռված է արդյունավետ գործակցություն ձևավորելու մեջ»,-հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:

«Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵՏՄ բոլոր երկրների հետ, ուստի կան բոլոր հիմքերն արդյունավետ համագործակցության համար»,-ասել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:

Նշվում է, որ կողմերը հավանություն են տվել Սանահիի առաջարկին Իրանում խորհրդաժողովի կազմակերպման առաջարկին, որի նպատակը կլինի լուսաբանել ԵՏՀ աշխատանքը, ԵՏՄ գործելաոճն ու Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:Նա նշել էր, որ գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Անդրադառնալով այն հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---