Բերնար Կազնյովը Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել

Բերնար Կազնյովը Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Ֆրանսուա Օլանդը վարչապետի պաշտոնում է նշանակել մինչ այդ ներքին գործերի նախարարությունը գլխավորող Բերնար Կազնյովին, հայտնում է ՌԲԿ-ն:

«Մանուել Վալսը հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին, որն ընդունվել է: Նախագահը վարչապետ է նշանակել Բերնար Կազնյովին և խնդրել է նրան ձևավորել կառավարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մանուել Վալսը հրաժարականի մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին: Պատճառը 2017-ի գարնանը կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությունն է: Նախագահական ընտրություններին մասնակցելու համար Վալսը պետք է դեռ հաղթի սոցիալիստների ներկուսակցական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2017-ի հունվարին:

Կազնոյվն ավելի վաղ զբաղեցրել է եվրոպոկան գործերի նախարարի պաշտոնը` 2012-2013թթ., 2013-2014-ին եղել է ֆինանսների նախարար, իսկ 2014-ից գլխավորում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Կազնյովը կպաշտոնավարի ընդամենը 5 ամիս` մինչև որ 2017-ի ապրիլին նոր նախագահ ընտրվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---