Հունաստանը չի արտահանձնելու Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականին

Հունաստանը չի արտահանձնելու Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած  3 թուրք զինվորականին

PanARMENIAN.Net - Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իր երկրում ապաստանած 8 թուրք զինվորականից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը:

Նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի, թուրքական İhlas-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մյուս 5 զինվորականի վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին:

Ավելի ուշ հունական դատարանը մերժել էր 8 փախստականից 7-ի՝ ապաստան տրամադրելու վերաբերյալ խնդրանքը:

Հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորներ ուղղաթիռով վայրէջք էին կատրել Հունաստանի Դեդեաղաչ օդանավակայանում՝ քաղաքական ապաստան խնդրելով այս երկրից: Հույն պաշտոնյաները հայտնել են ապաստան խնդրած զինվորների անունները՝ Գենջայ Բյույուք, Ահմեթ Գյուզել, Աբդուլլահ Յեթիք, Ֆերիդուն Չոբան, Սուլեյման Օզկայնաքչը, Ուղուր Ուչան, Բիլալ Քուրուգյուլ և Մեսութ Ֆըրաթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---