Սաուդյան Արաբիայում 15 մարդ է մահապատժի դատապարտվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով

Սաուդյան Արաբիայում 15 մարդ է մահապատժի դատապարտվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի է դատապարտել Իրանի «լրտեսական ցանցի» 15 անդամի:

2016-ին հունիսին հայտարարվել էր լրտեսների ցանցի 32 անդամի ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում 30 սաուդիտ կա, 1 իրանցի և 1 աֆղանցի:

Նրանց մեղադրել են խմբավորում ստեղծելու մեջ, որը գործակցել է Իրանի հետախուզության հետ և Սաուդյան Արաբիայի բանակի մասին տեղեկություններ փոխանցել, հայտնում է Meduza-ն Al Arabiya.-ի վրա հղումով:

Նրանց մեղադրում են նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հետ հանդիպելու և թագավորության տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ոմանց մեղադրում են նաև համակարգչային համակարգերը կոտրելու մեջ:

Խմբի մյուս 17 անդամների դատավճռի մասին ոչինչ չի ասվում: Ըստ AP-ի, մի քանիսին տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտել:

2016-ի սկզբին Սաուդյան Արաբիան խզեց հարաբերություններն Իրանի հետ: Դրա համար առիթ հանդիսացավ Թեհրանի արձագանքը շիա քարոզիչ Նիմր ալ Նիմրի և նրա 46 կողմնակիցների մահապատժին, որոնց մեղավոր ճանաչեցին անկարգություններ հրահրելու մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---