ԱԻՆ. Լարսում 232 տրանսպորտային միջոց է կուտակվել` 300-ից ավելի քաղաքացի

ԱԻՆ. Լարսում 232 տրանսպորտային միջոց է կուտակվել` 300-ից ավելի քաղաքացի

PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի), հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վերին Լարսում մնացած մարդիկ ապահովվել են սննդով և առաջին անհրաժեշտության իրերով, անհրաժեշտության դեպքում նրանց նաև բուժօգնություն է տրամադրվում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---