Լավրով. Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն

Լավրով. Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն

PanARMENIAN.Net - Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը հրաժարվի դուրս գալ բարի կամքով, կոչնչացվի, այդպես եմ հասկանում: Այստեղ այլ ելք չկա»,-ասել է նա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, որպես դեկտեմբերի 2-ին Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման զարգացում «ամերիկյան կողմի առաջարկով Ժնևում առաջիկա օրերին կսկսվի ռուս և ամերիկացի փորձագետների աշխատանքն Արևելյան Հալեպի հարցով»: Հանդիպման նպատակն է բոլոր գրոհայինների հեռացումը Հալեպի արևելյան թաղամասերից: Հարկ կլինի նաև համաձայնեցնել երթուղիներն ու ժամկետները: Հենց որ դա տեղի ունենա, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը` նրանց տարհանումն ապահովելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---