Մերկելի 4 պայմանը Brexit-ից հետո ԵՄ ներքին շուկան Մեծ Բրիտանիայի համար բաց պահելու համար

Մերկելի 4 պայմանը Brexit-ից հետո ԵՄ ներքին շուկան Մեծ Բրիտանիայի համար բաց պահելու համար

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ ներքին շուկան մատչելի կարող է մնալ Մեծ Բրիտանիայի համար Brexit-ից հետո, եթե Լոնդոնի առջև 4 հիմնական պայման դրվի:

«4 պայման կա, որոնք պետք է երաշխավորվեն`անձի ազատ տեղաշարժ, ազատ արտաքին առևտուր, ծառայությունների փոխանակման ազատություն, ֆինանսական հոսքերի ազատություն»,-ասել է Մերկելը` ելույթ ունենալով Հեսսենում Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միայն այն ժամանակ ԵՄ ներքին շուկան բաց կլինի Մեծ Բրիտանիայի համար, սա պետք է հստակ լինի Լոնդոնի հետ բանակցություններում»,-ասել է Մերկելը` հավելելով, որ շուկայի հնարավոր թուլացումը Brexit-ի հետևանքների պատճառով հակասում է «ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական շահերին»:

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---