Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդական ԵԱ չեմպիոն

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդական ԵԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալն են նվաճել Իսրայելում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների մրցաշարում 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը համառ պայքարում գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի, գրում է Ա1+-ը:

Նա երկամարտում ցույց է տվել 326 կգ (149+177) արդյունք՝ ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցնելով լատվիացի Ռիտվարս Սուխարևսից և ռումինացի Դորու Ստոյանից, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

Դեկտեմբերի 7-ին մեր ծանրորդներից հանդես կգա միայն Ռազմիկ Օլտեցյանը, որը ուժերը կփորձի մինչև 23 տարեկանների 77 կգ քաշային կարգում:

Ավելի վաղ փոքր բրոնզե մեդալներ էին նվաճել Սմբատ Մարգարյանը (մինչև 23 տարեկանների մինչև 56 կգ քաշային կարգ, երկամարտում` 6-րդ տեղ) ու Իզաբելա Յայլյանը (մինչև 23 տարեկանների մինչև 58 կգ քաշային կարգ, երկամարտում` 5-րդ տեղ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---