Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից, սակայն Բրյուսելը պետք է գիտակցի, որ չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Անկարայի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով:

«Սակայն մենք մտադիր չենք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից: Եվրամիությունը պետք է շատ լավ մտածի այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ոչ թե հանուն մեզ, այլ հանուն սեփական ապագայի: Իսկ Եվրամիության անվտանգությունն ու ապագան առանց Թուրքիայի հնարավոր չեն»,-ասել է նա:

Յըլդըրըմն ասել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան «շփման շատ կետեր ունեն ԵՄ հետ տարբեր ոլորտներում»: «Ուստի, երբ նրանք որոշում են կայացնում, նրանք պետք է շատ լավ մտածեն, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել»,-ասել է նա:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---