Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի: Գրեթե 300 մարդ տարբեր աստիճանի վնասնավածքներ է ստացել: Այդ մասին հայտարարել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոխոն:

6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի ամենաարևմտայն Աչե գավառում, Սումատրա կղզու հյուսիսային հատվածի մոտ: Եկրաշարժի օջախը ընդամենը 10 կմ խորության վրա է:

Ծանր վիրավորները 73-ն են, ևս 200-ը թեթև վնասվածքներ է ստացել, հայտնում է Detik.com-ը: Մինչդեռ, ըստ հիվանդանոցի տնօրեն Մոհամմեդ Ֆայսալի, միայն այդ հիվանդանոցը տարերային աղետից հետո ավելի քան 500 տուժած է ընդունել, հոսքը չի դադարում:

«Փլուզվել է 105 խանութ, 125 բնակելի տուն, 14 մզկիթ, Փիդիի հիվանդանոցը, ևս մեկ դպրոց լուրջ վնասվածքներ է ստացել: Ակնկալվում է, որ այդ տվյալները կաճեն, քանի որ ավերածությունների ծավալը շատ մեծ է»,-ասել է Նուգրոխոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Փիդիջայա շրջանի ղեկավարի տեղակալ Սաիդ Մուլյադին ասել էր, որ փրկարարները շարունակում են աշխատանքները, աղետի գոտի է տեղափոխվել ծանր տեխնիկա: Աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով: Փիդիջայայի հիվանդանոցները լի են տուժածներով, մի մասին հարկ է լինում տեղափոխել հարևան շրջաններ:

Ըստ տեղի իշխանությունների, փլատակների տակ տասնյակ մարդիկ կան:

Աշխարհում ամենից հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում Ինդոնեզիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---