Մովսիսյանն ու Նավարան շախմատ են խաղացել միանգամից 12 խաղատախտակի վրա. Աշխարհի ռեկորդ է

Մովսիսյանն ու  Նավարան շախմատ են խաղացել միանգամից 12 խաղատախտակի վրա. Աշխարհի ռեկորդ է

PanARMENIAN.Net - Պրահայում տեղի է ունեցել շախմատային յուրօրինակ մրցամարտ. Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:

Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:

Ինչպես մրցախաղից հետո նշել է Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդն այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է:

Մրցախաղն ընդհանուր առմամբ տևել է 3 ժամ և ավարտվել Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---