Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբ է բացվելու

Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբ է բացվելու

PanARMENIAN.Net - 2017-ի փետրվարին Հայաստանում կբացվի ՖԱ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրային ռադիոյի սպորտային մեկնաբան Սպարտակ Պետրոսյանը:

«Մոտ կես տարվա երկարատև բանակցություններից հետո ՖԱ Բարսելոնան հաստատեց մեր ներկայացրած հայտը՝ ԱՊՀ տարածքում երկրորդ պաշտոնական ֆան ակումբը բացելու վերաբերյալ:

Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ Բարսելոնայի պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե Բարսելոնայում, թե Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտն՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից», - գրել է նա:

Պետրոսյանը նաև հայտնել է, որ ամեն տարի ակումբի անդամներից մի քանիսը հնարավորություն կունենան ԱՆՎՃԱՐ մեկնել «Բարսելոնա» ու ներկա գտնվել «Բարսելոնայի» խաղերից մեկին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---