Հալեպում ևս 10 թաղամաս է ազատագրվել

Հալեպում ևս 10 թաղամաս է ազատագրվել

PanARMENIAN.Net - Հալեպի արևելյան հատվածում ևս 10 թաղամաս է ազատագրվել գրոհայիններից: Այդ մասին հայտնել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Այսպիսով սիրիական բանակի լիակատար հսկողության տակ է անցել արևելյան Հալեպի արդեն 45 թաղամաս, որոնք նախկինում գրոհայինների հսկողության տակ էին»,-հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գրոհայինները լքել են Հալեպի Հին քաղաքը հյուսիս-արևելքում` նրանք հեռացել են դեպի հարավ հատուկ թողած միջանցքով:

Ռուսաստանի ավիացիայի գործողությույնները Հալեպում, որն աջակցում է սիրիական բանակին գրոհայինների դեմ պայքարում, ստացել է Չինաստանի հավանությունը: Չինաստանն ու ՌԴ-ն վետո են դրել ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա, որով նախատեսվում էր հրադադար հայտարարել Հալեպում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---