Ջոնի Դեփը` ամենագերագնահատված դերասանը երկրորդ տարին անընդմեջ

Ջոնի Դեփը` ամենագերագնահատված դերասանը երկրորդ տարին անընդմեջ

PanARMENIAN.Net - Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենագերագնահատված դերասանն ըստ Forbes-ի:

Վարկանիշի հիմնական չափանիշը կինոնկարից ստացած հասույթի և կիոնաստղի հոնորարի հարաբերակցությունն է:

Դեփին վճարելու համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարին բաժին է ընկնում հասույթի միայն 2,8 դոլարը: Դեփի հայտնվելը այս հակավարկանիշում հիմնականում պայմանավորված է նրա մասնակցությամբ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմին, որը մեծ արձագանք չստացավ հանդիսատեսի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկրորդ գերագնահատված դերասանը Ուիլ Սմիթն է, որն իր մասնակցությամբ ֆիլմեր ստեղծողներին բերել է միայն 5 դոլար իր ստացած 1 դոլարի դիմաց: «Պաշտպանը» ֆիլմը դժվարությամբ ծածկեց նկարահանման ծախսերը: Իսկ երրորդ տեղում է Չեննինգ Տատումը (6 դոլար հոնորարի 1 դոլարին հարաբերակցությամբ): Նրան չօգնեց նույնիսկ այն, որ «Սուպեր Մայք XXL» ֆիլմը 122 մլն դոլար է հավաքել 14,8 բյուջեի դեպքում:

Առաջին 5-յակում են նաև Ուիլլ Ֆերելն ու Ջորջ Քլունին` հոնորարի 1 դոլարին 6.5 և 6.7 դոլար ցուցանիշով համապատասխանաբար:

2015-ին Forbes-ի այս վարկանիշը կրկին գլխավորում էր Ջոնի Դեփը, 2-րդ և 3-րդ տեղերում էին Դենզել Վաշինգտոնն ու Ուիլլ Ֆերելը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---