Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 99-ի

Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 99-ի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ի տվյալներով Ինդոնեզիայի Աչեհ գավառում` Սումատրայում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, 1 անձ անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտարարել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Վերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Detik.com-ի վրա հղումով:

6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի ամենաարևմտայն Աչե գավառում, Սումատրա կղզու հյուսիսային հատվածի մոտ: Եկրաշարժի օջախը ընդամենը 10 կմ խորության վրա է: Կտրուկ աճել է վիրավորների թիվը` մինչև 752: Միևնույն ժամանակ նվազել է փախստականների քանակը` 7 400-ից հասնելով 3 200-ի:

Միայն Մենասահ գյուղի գլխավոր մզկիթում գիշերն ավելի քան 3000 փախստական է ապաստան գտել, սակայն, նրանցից ոչ բոլորն էին զրկվել օթևանից, ուղղակի շատերը վախենում էին տուն վերադառնալ հետցնցումների պատճառով: Երկրաշարժից հետո 24 ժամում հետցնցումների քանակը հասել է 100-ի, որից 5-ը եղել է 5.0 մագնիտուդով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փլուզվել է 105 խանութ, 125 բնակելի տուն, 14 մզկիթ, Փիդիի հիվանդանոցը, ևս մեկ դպրոց լուրջ վնասվածքներ է ստացել: Ակնկալվում է, որ այդ տվյալները կաճեն, քանի որ ավերածությունների ծավալը շատ մեծ է:

Ավելի վաղ Փիդիջայա շրջանի ղեկավարի տեղակալ Սաիդ Մուլյադին ասել էր, որ փրկարարները շարունակում են աշխատանքները, աղետի գոտի է տեղափոխվել ծանր տեխնիկա: Աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով: Փիդիջայայի հիվանդանոցները լի են տուժածներով, մի մասին հարկ է լինում տեղափոխել հարևան շրջաններ:

Աշխարհում ամենից հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում Ինդոնեզիայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---