Լավրովն ու Շտայնմայերը «տևական ու լուրջ» բանակցություներ են վարել Հալեպի վերաբերյալ

Լավրովն ու Շտայնմայերը «տևական ու լուրջ» բանակցություներ են վարել Հալեպի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Համբուրգում քննարկել են իրավիճակը Հալեպում, ինչպես նաև խաղաղության և անվտագության հարցերը Եվրոպայում: Զրույցը եղել է «տևական ու լուրջ»: Այդ մասին լրագրողներին է ասել աղբյուրը գերմանական պատվիրակությունում:

«Տևական, լուրջ խոսակցություն է ընթացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում…Խոսակցության կենտրոնում են եղել ակտուալ հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Հալեպում, Եվրոպայում անվտանգության, խաղաղության և կայունության հարցեր»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Շտայնմայերն ու Լավրովը քննարկել են Սիրիա հումանիտար բեռների առաքման հարցը: «Շտայնմայերը անհապաղ հումանիտար դադարի կոչ է արել և ընդգծել քաղաքական գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,-ասել է աղբյուրը:

Սիրիական բանակի լիակատար հսկողության տակ է անցել արևելյան Հալեպի արդեն 45 թաղամաս, որոնք նախկինում գրոհայինների հսկողության տակ էին: գրոհայինները լքել են Հալեպի Հին քաղաքը հյուսիս-արևելքում` նրանք հեռացել են դեպի հարավ հատուկ թողած միջանցքով:

Ռուսաստանի ավիացիայի գործողությույնները Հալեպում, որն աջակցում է սիրիական բանակին գրոհայինների դեմ պայքարում, ստացել է Չինաստանի հավանությունը: Չինաստանն ու ՌԴ-ն վետո են դրել ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա, որով նախատեսվում էր հրադադար հայտարարել Հալեպում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---