«Ռոսգոսստրախի» սեփականատերը կփոխվի

«Ռոսգոսստրախի» սեփականատերը կփոխվի

PanARMENIAN.Net - «Ռոսգոսստրախի» սեփականատերը կփոխվի, գրում է Gazeta.ru-ն բանակցություններին իրազեկ աղբյուրի վրա հղումով: Ընկերության նոր սեփականատերը կդառնա ՌԴ խոշորագույն մասնավոր բանկերից մեկը: Գործարքի մանրամասներ չեն հրապարակվել:

Ըստ բաց աղբյուրների, ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովին և նրա գործընկերներին:

«Ռոսգոսստրախի» բաժնետոմսերի 52%-ը պատկանում է «ՌԳՍ հոլդինգին», 10.5%-ը` «ՌԳՍ ակտիվներին», 6.7%-ը` «Խնայողությունների կառավարմանը», 5.33%-ը` «Ատոնին», մոտ 5%-ը` ՎՏԲ-ին:

«Ռոսգոսստրախի» միանձնյա գործադիր մարմնի գործառույթներն իրականացնում են Դանիլ Խաչատուրովն ու Դմիտրի Մարկարովը:

«Ռոսգոսստրախը»`Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերությունը, ապարհովագրական ընկերությունների ռուսական խումբ է, որը ստեղծվել է 1992թ. փետրվարի 10-ին: Այն խոշորագույնն է ՌԴ-ում ծավալներով, ապահովագրական պարգևավճարներով, ակտիվներով ու ռեզերվով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---