ԵՄ-ն վերահաստատել է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան 7 պայման պիտի կատարի

ԵՄ-ն վերահաստատել է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան 7 պայման պիտի կատարի

PanARMENIAN.Net - Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Այդ մասին ասվում է ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում:

«Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի չեղարկման ծրագրին, ապա դեռևս կատարված չէ 7 պայմանը, որը նշված է 2016-ի սեպտեմբերի 28-ի երրորդ զեկույցում»,-հայտարարել է ԵՀ-ն:

Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ:

Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---