«Սիրիահայ մշակույթի շունչը» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին մոտ 65 սիրիահայ է մասնակցում

«Սիրիահայ մշակույթի շունչը» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին մոտ 65 սիրիահայ է մասնակցում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Նախագիծը ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ է իրականացվում:

Ներկայացված են 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շրջել է տաղավարներով, այնուհետև պատասխանել լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը և սիրիահայերի հնարավոր վերադարձին վերաբերող հարցերին:

Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-19:00-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---