ԵՄ դեսպան. ՀՀ-ում ինտերնետ տարածքն ազատ է, իսկ հեռուստատեսությունը՝ ոչ

ԵՄ դեսպան. ՀՀ-ում ինտերնետ տարածքն ազատ է, իսկ հեռուստատեսությունը՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայաստանն ունի ազատ ինտերնետ տարածք, և մարդիկ չեն վախենում կարծիք արտահայտել։ Այլ է վիճակը դասական ԶԼՄ-ների պարագայում։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա մեդիադաշտում ազատ խոսքին խանգարող մի քանի գործոն է առանձնացնում. «Հայաստանում ամենամեծ խնդիրը լրատվամիջոցների կայունությունն է։ Հայաստանի նման երկրում չես կարող հավակնոտ լինել լրագրողական գործունեությունում, եթե դու ֆինանսական ռեսուրսներ չունես: Սա ամենամեծ խնդիրն է»:

Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին մասնակցող դեսպանին չի գոհացնում հայաստանյան հեռուստատեսությունում ազատ խոսքի վիճակը։ Սվիտալսկին այս ամառ ստիպված է եղել միայն հայկական հեռուստաալիքներ դիտել ու հասցրել է կարծիք կազմել։

«Հայկական հեռուստաալիքներում միայն ամերիկյան ֆիլմեր և քաղաքական լուրեր են: Դրանք շատ կողմնակալ են, որովհետև կան ալիքներ, որոնք ներկայացնում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը, որոշ ալիքներ ներկայացնում են ընդդիմության գաղափարախոսությունը: Այսպիսով՝ հեռուստատեսությունում բազմակարծություն է, բայց յուրաքանչյուր ալիք ունի իր քաղաքական ուղղությունը, որն այնքան ակնհայտ է, որ նրան անկախ չես համարի»,- ասում է նա, գրում է Ա1+-ը։

Սվիտալսկու խոսքով, անտեսանելի, սակայն ազատ խոսքի միջավայրի ձևավորմանը խոչընդոտող կարևորագույն խնդիր է ինքնագրաքննությունը։ Հայաստանում դա վերաբերում է ոչ միայն լրագրողներին։ Սվիտալսկին նշում է. «Երեկ դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ միջոցառմանը Սահմանադրական դատարանի նախագահը փաստեց, որ իրավական ոլորտում աշխատող մարդիկ ինքնագրաքննություն են իրականացնում: Այսպիսով՝ խոսքը անկախության մշակույթը զարգացնելու մասին է»։

Համաշխարհային պրակտիկայում լրագրողների իրավունքները ամենից հաճախ խախտվում են պատերազմների, քաղաքական իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Պետության պարտականությունն է կանխարգելել լրագրողի նկատմամբ սպասվող բռնութունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---