Ավելի քան 2700 քաղաքացի է պետպատվերով սրտի վիրահատություն անցել 2016-ի 10 ամսում

Ավելի քան 2700 քաղաքացի է պետպատվերով սրտի վիրահատություն անցել 2016-ի 10 ամսում

PanARMENIAN.Net - 2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2.746 քաղաքացի:

Նրանցից 1.118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` մինչև 18 տարեկան անձինք:

379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։

Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև 2.112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։ 2016-ի 10 ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---