Թուրքիան հարյուրավոր հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիա

Թուրքիան հարյուրավոր հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը հատուկ նշանակության զորքերի 300 մատիկ է գործուղել Սիրիայի հյուսիս` «Եփրատի վահանը» գործողությանը սատարելու համար:

Ինչպես հայտնում են զինվորականները, հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկներին ինքնաթիռով տեղափոխել են Սիրիայի սահմանի մոտ թուրքական Դենիզլի գավառից, որտեղ տեղակայված է ցամաքային զորքերի 11-րդ մոտոհրաձգային հետևակային բրիգադը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիա է մտել Ասադին տապալելու համար, թեև ավելի ուշ հրաժարվեց իր խոսքերից:

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---