«Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» ցուցահանդեսը՝ դեկտեմբերի 10-ին

«Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» ցուցահանդեսը՝ դեկտեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Մասիս» սրահում կկայանա Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված հաշվետու ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ժամանակ կցուցադրվի կենտրոնի սաների աշխատանքները. գեղանկար, խեցեգործություն, քանդակագործություն, կարպետագործություն: Այս տարվա ցուցահանդեսը կրում է «Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» խորագիրը:

Ցուցահանդեսն անցկացվում է ՄԱԿ-ի մանկական հիմադրամի և Արդարադատության նախարարության կողմից իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառման շրջանակում:

Միջոցառումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությանն և հնարավորությունների ապահովմանը:

Կենտրոնի համար առաջնային է եղել սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և այլ՝ խոցելի խմբի երեխաների ու երիտասարդների ինտեգրումը սոցիալ-մշակութային կյանքին: 2016-ին կենտրոնն իր հարկի տակ ընդունել է ավելի քան 400 երեխայի՝ մասնակցելու բաց դասերի, կենտրոնն ինքնադրսևորման, ստեղծագործելու, կրթվելու ու մասնագիտական կողմնորշման և փորձ ձեռք բերելու, իրենց նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն է տվել թվով 150 երիտասարդի, անցկացրել ենք ֆիլմի դիտումներ, գրքի ընթերցումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ նրանց համար ու նրանց մասնակցությամբ:

Տեղի է ունեցել մեկ հաշվետու համերգ՝ Նաիրյան վոկալ անսամբլի մասնակցությամբ Կոմիտասի անվան երաժշտության տանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:Հիմնվել է արվեստի պատմության գրադարան, որի մուտքն ազատ է:

Կենտրոնն ունի նկարչության, կավագործության, խեցեգործության, քանդակագործության ու վոկալի խմբեր, որտեղ ընդհանուր թվով հաճախում են 37 սան՝ շաբաթական 3 օր հաճախականությամբ: Կենտրոնի թիրախ խումբը սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանամություն ունեցող, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց երեխաներն են և խոցելի խմբի երիտասարդները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---