Նախարար. Օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում

Նախարար. Օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում: Այս մասին հայտնի է դարձել ԱԺ-ում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ:

Քննարկումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերություոնների ներկայացուցիչներ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել է այն քայլերի մասին, որը նախաձեռնում է իրականացնել իր գլխավորած նախարարությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

Սուրեն Կարայանը նշել է, որ ամիսը մեկ անգամ նախարարությունում հանդիպումներ են կազմակերպվելու օտարերկրյա ներդրողների հետ: Ներկայումս մշակվում է օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք, այն ներկայացնելու են օտարերկրյա բազմաթիվ ներդրողների, որպեսզի ստանան նրանց կարծիքն ու առաջարկությունները, գրում է Yerkir.am-ը:

Նա մատնանշել է չորս առաջնային ուղղություն՝ ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային գորընթացի բացահայտմանն ուղղված քայլեր, օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մեխանիզմների մշակում, ներդրումային ճանաչելության բարձրացմանն ուղղված քայլեր: Նախատեսվում է բարելավել նաև օրենսդրական միջավայրը, պարզեցնել գործարար միջավայրին վերաբերող օրենսդրական ակտերը, գործարար-պետություն համագործակցությունը:

Կարայանի խոսքով, կառավարության կողմից իրականացվող հարկային ու մաքսային բարեփոխումները շոշափելի ու դրական ազդեցություն կունենան գործարար համայնքի ակտիվացման վրա:

Ներդրումային պոտենցիալի բացահայտման ուղղությամբ նախատեսվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծել կարողություններ, ուսումնասիրել պոտենցիալ ոլորտները և ներդրումային ծրագրերը, որպեսզի դրանք առաջարկեն ներդրողներին: Ներդրողներին աջակցելու նպատակով ստեղծել են մեկ պատուհանի սկզբունքը, երբ ներդրողը դիմում է Հայաստանի զարգացման հիմնադրամին, և, այդ պահից սկսած, հիմնադրամն իր ամբողջ անձնակազմով ուղեկցում և աջակցում է ներդրողին` մինչև գործունեության մեկնարկ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---